
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը՝ Արցախում

Փետրվարի 4-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» կինոթատրոնում տեղի ունեցավ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը:
Ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղբալյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ինչպես նաև ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, պրոդյուսեր Կարեն Ղազարյանը, դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Արծրուն Չոբանյանը: ԼՂՀ մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպված հատուկ ցուցադրությունից հետո տեղի ունեցավ նաև մամուլի ասուլիս: Ֆիլմն արցախյան հանդիսատեսն ընդունեց մեծ ոգևորությամբ:
Նշենք, որ ինչպես՝ առաջին ֆիլմի, այնպես էլ՝ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի արցախյան ցուցադրությունների ամբողջ հասույթը կփոխանցվի ԼՂՀ կինոշուկայի զարգացմանը:
Քրիստինե Մարտիրոսյան