Բաժիններ՝

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ մասնակցել են գործնական պարապմունքի

Փետրվարի 8-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի կողմից հաստատված պլանով նախատեսված հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը:

Մասնակցում էին ոստիկանության շտաբի, հասարակական կարգի ապահովման, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունների ղեկավար կազմերը, ինչպես և տարածքային բաժինների պետերը:

Մասնագիտական պարապմունքի ընթացքում ներկայացվեցին ոստիկանության գործառույթներին առնչվող հարցեր: Զեկուցումներին հաջորդած քննարկման ընթացքում պարապմունքի մասնակիցները ներկայացրին իրենց դիտարկումները:

Քննարկումից հետո ցուցումներ տրվեցին աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728