Բաժիններ՝

«Հաճելի է և՛ խփելը, և՛ փոխանցելը, բայց ամենից հաճելին հաղթելն է». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը զրուցել է ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության լրագրող Թիմուր Ժուռևելյուի հետ:

– Տպավորություն է, որ «Լեսթերի» նկատմամբ հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդին» հեշտ տրվեց:

– Միշտ թվում է, որ հաղթանակը հեշտ էր: Մինչև իմ գոլը կային դժվարություններ: Օրինակ՝ չէինք կարողանում նորմալ դուրս գալ պաշտպանությունից: Փառք Աստծո, կարողացանք գոլ խփել մինչև ընդմիջում, ինչը հեշտացրեց մեր գործը:

– Դուք սկսեցիք խաղալ ձախից, իսկ հետո տեղափոխվեցիք կենտրոն: Ինչու՞:

– Դա նախօրոք էր մտածված: Մենք սկսեցինք խաղալ 4-4-2 սխեմայով, իսկ հետո փոխեցինք մեր խաղաոճը և սկսեցինք խաղալ 4-2-3-1 տակտիկայով: Ես տեղափոխվեցի և արեց այն, ինչ պահանջվում էր ինձնից:

– Ինչպե՞ս է խաղում Մոուրինիոյի թիմը հիմա:

– Թիմը հիմա խաղում է ավելի ազատ: Ես հետևել եմ թիմի խաղերին վերջին 2-3 տարիներին և չեմ կարող ասել, որ թիմը հիմա ավելի վստահ է խաղում: Թիմը լավ է խաղում փոխանցումներով, գիտի՝ ինչպես է պետք հարձակվել և պաշտպանվել: Մենք պայքարում ենք մինչև վերջ և արդեն ցույց ենք տվել, որ կարող ենք խփել անգամ վերջին րոպեին: Իհարկե, դա լավագույն տարբերակը չէ, բայց մենք ցույց ենք տալիս որ չենք կորցնում մեր զգոնությունն ու հույսը:

– Դարձել եք գոլի հեղինակ և կատարել եք գոլային փոխանցում, ո՞րն է ավելի հաճելի:

– Հաճելի է և՛ խփելը, և՛ փոխանցելը, բայց ամենից հաճելին հաղթելն է:

– Դաշտում Զլատանն ու Պոգբան են, իսկ լիդերը Դուք եք: Ինչպե՞ս է դա ստացվում:

– Ես անում եմ իմ աշխատանքը և ջանում եմ անել ամեն ինչ, ինչ կախված է ինձնից: Օրինակ՝ տանել թիմին իմ հետևից: Կարևոր չէ՝ ով է տանում իր հետևից թիմը, կարևոր է, թե ինչ արդյունք է գրանցվում:

– Ի՞նչ եք զգում, երբ ամբողջ մարզադաշտը Ձեր անունն է վանկարկում:

– Շատ հաճելի է: Դա տալիս է թիմի համար ավելին անելու մոտիվացիա:

– Հոգեբանորեն դժվա՞ր է լինել 6-րդ հորիզոնականում և զգալ, որ ձեր հետևից շատ թիմեր են գալիս:

– Մենք գիտենք, որ 6-րդ հորիզոնականում ենք: Մենք պայքարում ենք, հաղթում ենք, իսկ մարդիկ մտածում են, որ մենք լարված ենք, քանի որ մեր հետևից շատ թիմեր են գալիս: Մենք պայքարում ենք և արդյունքում կհասնենք մեր ցանկացած արդյունքին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս