Բաժիններ՝

«Լեսթերի» ֆուտբոլիստները կկորցնեն աշխատավարձի 40 տոկոսը, եթե դուրս մնան ԱՊԼ-ից

Եվս մեկ խթան Չեմպիոնշիփում չհայտնվելու համար:
2015-16թթ. պատմական մրցաշրջանից հետո «Լեսթերի» ղեկավարները վերակնքեցին պայմանագրերը Ռանիերիի և առաջատար ֆուտբոլիստների հետ: Ֆուտբոլիստների աշխատավարձերը բարձրացվեցին, բայց համաձայնագրի մեջ մտավ կետ՝ ԱՊԼ-ից դուրս մնալու դեպքում աշխատավարձերի 40 տոկոսն իջեցնելու մասին:

Ինչպես հաղորդում է The Times-ը, այդ կետը կա Վարդիի, Մահրեզի, Դրինքուոթերի, Մորգանի և Սիմփսոնի պայմանագրերում:

«Լեսթերը» զբաղեցնում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղը:
Անգլիայի գավաթի 4-րդ ռաունդում Ռանիերիի թիմը փետրվարի 8-ին կհանդիպի «Դերբիի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728