Մարզպետների կողմից կիրառվող շատ հայտնի մանիպուլյացիա է, երբ տարբեր պատճառներով, նաև կոռուպցիոն, նրանք ուզում են ազատվել գործող տնօրենից՝ հայտարարելով, ինչպես պարոն Ղահրամանյանն է ասել, տնօրենը չի համապատասխանում այդ պաշտոնին:
Գործադիր մարմնի նիստի ընթացքում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց լիազորված տնտեսական օպերատորի վերաբերյալ: Նա նշեց, որ բիզնեսի արտաքին տնտեսական գործունեության ակտիվության բարձրացման կարևորագույն գործիք կարող է հանդիսանալ լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի գործարկումը.
«Հանձնարարում եմ համապատասխան հանրապետական գործադիր մարմիններին 20-օրյա ժամկետում ներկայացնել իրենց դիրքորոշումը ցանկում ընդգրկված ընկերությունների ծրագրերի առկայության և կառավարիչների գործունեության վերաբերյալ և այդ կազմակերպությունների հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ»,- ասաց վարչապետը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Վանի թագավորության ժամանակների բրոնզե տարբեր իրեր են հայտնաբերվել հին ու արժեքավոր իրերի մեծ խմբաքանակի հետազոտության ընթացքում, որը հայտնաբերվել ու առգրավվել է 2016թ. Հունգարիայում։
«Մտնում ենք նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայություններն արջի ծառայություն են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են պահում: Հատուկ ուշադրություն դարձնել այդ բանին»,- ասաց վարչապետը:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել RIA Novosti-ին, որի ժամանակ հայտնել է, թե Բաքվում ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը քննարկել է Մինսկից Բաքու արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը։
Դեռ որեւէ նորություն չունենք, քանի որ Բաքու տեղափոխելուց հետո Ալեքսանդր Լապշինի հետ կապ չկա: Ես կապի մեջ եմ նաեւ Լապշինի կնոջ հետ: Նա դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե, որպեսզի վերջինս ուշադրություն դարձնի Ալեքսանդրի առողջությանը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մահացածը 1949 թ. ծնված Անաիդա Թորոսյանն է:
Հզոր պայթյուն է որոտացել փարիզյան մետրոյում։ Դեպքի հետևանքով տուժել է մի քանի մարդ, հայտնում է Daily Mail-ը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր բելառուս գործընկերոջ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ երեկ երեկոյան կայացած հեռախոսազրույցում քննարկել է Մինսկից Բաքու ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը՝ այդ քայլը գնահատելով որպես «օրենքի գերակայության» դրսևորում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Տարածքներում ռեյտինգային թեկնածուների բախումը կանխելու նպատակով Սերժ Սարգսյանը թեկնածուներին զգուշացրել է մեկը մյուսի տարածք «չմտնել», ամեն մեկը պետք է աշխատի իր ընտրողի հետ։
Իսրայելը «նոր ագրեսիվ ակցիա» է ձեռնարկել Սիրիայի դեմ: Այդ մասին, ասված է Սիրիայի զիվնած ուժերի հրամանատարության ներկայացուցչի հայտարարության մեջ, որը հրապարակել Է SANA լրատվական գործակալությունը:
ԱՄՆ-ի Սենատի անդամների մեծամասնությունը պաշտպանել է սենատոր Ջեֆ Սեշնսին երկրի գլխավոր դատախազի պաշտոնում հաստատելու առաջարկը:
Փետրվարի 9-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում փլուզվել է անասնագոմի տանիք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք գիտենք ԶԼՄ-ների այն հաղորդագրությունների մասին, որոնցում ասված է, որ Իրանը «երկիր-օդ» դասի հրթիռ է արձակել: Մենք դրանք ուսումնասիրում ենք, այս պահին ավելին ասել չենք կարող»,- նշել է նա:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ և ցանկություն հայտնել, որպեսզի հայ-իրանական հարաբերություններն ավելի ամրապնդվեն:
Նամակում Մոհամեդը պնդում է, թե Վաշինգտոնն ինքն է մեղավոր 9/11-ի ահաբեկչական գործողությունների համար իր արտաքին քաղաքականության պատճառով, որն «անմեղ մարդկանց էր սպանում ամբողջ աշխարհում»:
Մասնավորապես, մասնակիցների մեկը հարցրել է Ա.Թաթոյանի կարծիքը, այսպես կոչված, Բաքվի պլատֆորմի մասին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանը՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետը, իր կուսակից ընկերներից բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին շարունակում է պետբյուջեի հաշվին հարստացնել:
Զարմանալի է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, որը սովորաբար առաջինն է արձագանքում աշխարհի որեւէ հատվածում մահմեդական որեւէ երկրի հետ կապված խնդիրներին, լռում է, երբ մահմեդական յոթ երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ ժամանակավորապես դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի նախագահական գործադիր որոշումը ցնցել է ոչ միայն Միացյալ Նահանգները, այլ նաեւ աշխարհի մեծաթիվ երկրներ։
Կառավարության կողմից ներկայացված օրինագծի օգտին քվեարկել է 494 պատգամավոր, դեմ՝ 122-ը: Օրինագիծն ընդունվել է այն տեսքով, որով այն ներկայացրել էր կառավարությունը, առանց որեւէ ուղղման:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Մասիսի, Արտաշատի, Ախուրյանի, Աշոցքի, Նոյեմբերյանի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 50-80 մ:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
«Ուսումնասիրություններ են եղել, բացահայտվել են որոշ բաներ, բաներ կան, որ ես ինքս եմ բացահայտել, ինքս եմ հայտնել, եւ հիմա ուսումնասիրությունները շարունակվում են»: Ռեկտորը չի կարծում, թե այսկերպ ուզում են իրենից ազատվել: «Այդ պատկերը հնուց եկած բան է»,-շեշտեց նա:
Ուշագրավ մանրամասներ են ի հայտ եկել անցած տարի օգոստոսին Երևանի օդանավակայանում ԱՄՆ հայցով ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի մասին։
Իրավիճակը, ընդհանուր առմամբ վտանգավոր եմ գնահատում` նախ եւ առաջ, պայմանավորված այն հանգամանքով, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջին անգամ շփման գծում հրանոթ է կիրառվել:
ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը համակարգի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան: ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չբացառեց նման հավանականությունը:
ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը բավական անհարմար վիճակում է հայտնվել։ Նա, կարծես թե մնում է խաղից դուրս եւ հազիվ թե ռեյտինգայինով առաջադրվի։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել Արագած Ախոյանի ու Բազմասեր Առաքելյանի մասով եւ պարզվել է, որ Արագած Ախոյանի ռեյտինգն ավելի բարձր է։
Տեւական ժամանակ Հայաստանից բացակայած հանրապետական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը ՀՀԿ-ի առաջարկով որոշել է ռեյտինգայինով առաջադրվել Գեղարքունիքի մարզում: «Այո, որոշել եմ, Գավառից առաջադրվում եմ, հենց հիմա հանդիպման մեջ եմ»,- «Փաստի» տեղեկությունը հաստատեց Արզաքանցյանը: