«Արդյոք պե՞տք էր կամ կարո՞ղ է Բելառուսը արտահանձնել, սա թողնենք Ռուսաստանին»

Պետք է այնպես անել, որ Ադրբեջանի սեւ ցուցակում ընդգրկված մարդիկ ավելանան: Այսօր ԱԺ-ում լագրողների հետ զրույցում անդրադառնալով Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանը Ադրբեջանին՝ ասաց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Գրեթե բոլոր պատգամավորներն արտահայտել են իրենց մտահոգությունները այս դեպքի վերաբերյալ, եւ այստեղ մենք բոլորս, կարծես թե, միակարծիք ենք: Արդյոք պե՞տք էր կամ կարո՞ղ է Բելառուսը արտահանձնել, սա թողնենք Ռուսաստանին, որովհետեւ բլոգերը նախեւառաջ Ռուսաստանի քաղաքացի է, հետո նոր Իսրայելի, բայց մենք նույնպես շատ գործ ունենք անելու»,-նշեց նա:

Հովհաննես Սահակյանն առաջարկում է Հայաստան եւ Արցախ հրավիրել հնարավորինս շատ մարդկանց, ովքեր մտահոգված են ազատ տեղաշարժի, խոսքի ազատության բարձր իրավական ուժ ունեցող նորմերի խախտմամբ:

«Մենք պետք է մեծ թափով լծվենք այդ գործին, հրավիրենք նրանց՝ ծանոթանալու Արցախին,  հրապարակայնորեն ցույց տանք դա: Ադրբեջանի սեւ ցուցակում շատ հասարակական գործիչներ կան: Պետք է այնպես անել, որ այդ ցուցակում շատ ավելի շատերը լինեն, որպեսզի նման դեպքեր այլեւս չկրկնվեն: Ամբողջ աշխարհն այժմ տեսնում է շատ քիչ նախադեպ ունեցող կամ նույնիսկ նախադեպը չունեցող մի երեւույթ»,-ընդգծեց Հովհաննես Սահակյանը:

Ինչ վերաբերում է Հայաստան-Բելառուս համագործակցությանը, ապա պատգամավորը նշեց, որ Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի կոշտ, իսկ դեպքերի բացառմանը հասնելու համար պետք է օգտագործել բոլոր խողովակները:

Տեսանյութեր

Լրահոս