Բաժիններ՝

«Թմրավաճառներն արժանի են մահապատժի». Մենի Պակիաո

Բռնցքամարտիկը կոչ է անում դաժան պայքար մղել թմրամոլության դեմ: Աշխարհի ութակի չեմպիոնը հանդես է գալիս հարազատ Ֆիլիպինյան կղզիների օրենքների խստացման համար:

«Թմրավաճառներն արժանի են մահապատժի: Մենք պետք է կոշտ դիրք գրավենք թմրավաճառության դեմ պայքարում: Ես կարող եմ ներել մարդկանց անձնական նախասիրությունները: Բայց թմրամիջոցների անօրինական շրջանառությունն ուղղված է ամբողջ ժողովրդի դեմ, այդ մարդիկ արժանի են մահվան»,- Պակիաոյի խոսքերն է մեջբերում Boxing Scene-ը:

Մենի Պակիաոն միակ բռնցքամարտիկն է, ով դարձել է չեմպիոն 8 քաշային կարգերում:
Հաջորդ մարտը ֆիլիպինցին կանցկացնի Ջեֆ Հորնի դեմ, 2017թ. ապրիլի 22-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս