«Կլինի՞ ապրիլյան պատերազմի կրկնություն, թե՞ ոչ, ես վստահ չեմ, որ նույնպիսի կրկնություն, իրավիճակի պատճեն կլինի։ Բայց որ ինչ-ինչ միջադեպեր կլինեն, դա միանշանակ է, և այսօր էլ դրանք շարունակվում են»։
17-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն Բոննում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ առաջին հանդիպումից հետո հայտարարել է, որ մտահոգված է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումից՝ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման շուրջ:
Հայաստանի կառավարությունը հայտարարելու է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրության նոր մրցույթ: Այս մասին որոշումն ընդունվեց այսօրվա գործադիրի նիստում:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված հանդիպումը ռուսական կողմի կարծիքով եղել է հաջող:
Հայաստանում 2016 թվականին արտադրվել է 23,754.4 մլն հատ սիգարետ։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, 2015 թվականի համեմատ արտադրության ծավալներն աճել են 30 տոկոսով։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 16-ին, ժամը 13:54-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:
Մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին Հայաստանի տրամադրած օգնության խմբաքանակը փետրվարի 15-ին տեղափոխվել է Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաք:
Ի վերջո, 400 մլն դոլարը մեր տնտեսության համար հսկայական թիվ է: Իրատեսները կփորձեն հաշվարկել, թե քանի աշխատատեղ կարող է ստեղծվել այդ 34 ծրագրերի իրականացման արդյունքում:
Փետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ուղևոր Ք.Մ.-ն կրկնակի հետազոտությունից հետո դուրս է գրվել:
Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Բենուա Ամոնը դատապարտել է Մարսելում Միսաք Մանուշյանի կիսանդրիի պղծումը:
«Իմ վարչակազմն արդեն իսկ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ է ընդունել եւ ես կանեմ ամեն ինչ, որպեսզի թույլ չտամ Իրանին երբեւէ, միջուկային զենք ունենալ»:
2017 թվականի փետրվարի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, մասնավորապես՝ Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Արմեն Լամբարյանին և Թաթուլ Թամրազյանին, ուսումնասիրել նրանց պահման պայմանները, իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակը: Այցի ընթացքում Պաշտպանին ուղեկցել են Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման հարցերով Պաշտպանի տեղակալը և աշխատակազմի բժիշկը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Թումանյանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը պարզաբանել է կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի կողմից արգելված իրերի մուտքը ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ թույլ չտալու վերաբերյալ հիմնարկի վարչակազմի կողմից կայացված որոշումը։
2016 թվականին Հայաստանն արտաքին առևտրային հարաբերություններում առավել զգալի աճ գրանցել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄէ) հետ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով, հաշվետու տարում, 2015 թվականի համեմատ, Հայաստանի և ԱՄԷ-ի միջև առև տրի շրջանառության ծավալներն աճել են ավելի քան 2 անգամ:
Ընկերությունը վաճառում է իր սեփականություն հանդիսացող քաղաք Երևանում և ՀՀ մարզերում գտնվող անշարժ գույքի օբյեկտներ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Նապոլիի» դեմ անցկացրած խաղի մասին (3:1):
Փետրվարի 16-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի հետ:
Այս ըմպելիքը կարող է օգնել ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործում։ Բաղադրությունը և պատրաստման եղանակը շատ պարզ են։ Ձեզ ընդամենը երեք բաղադրիչ է հարկավոր։
Հրետանավորների հավաքներին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Պոդնոս» ականանետեր, «Գրադ» համազարկային կրակի համակարգեր, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրներ:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը բաղկացած է 148 անձանցից: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ուշագրավ է, որ ցուցակում Րաֆֆի Հովհաննիսյանը 11-րդն է:
Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է ՀՀ ՔԿԱԳ մարմինը, ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող է ներկայացվել առցանց:
Ռուսաստանից վերադարձած Մխոյանների ընտանիքը հայրենիքում չունի կացարան:
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց դաշինքում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայանալիք թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի բացումը վստահվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Այս մասին գրում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը:
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ասոցիացիայի անդամ Ռեմեզայտեն այցելության վիզա էր ստացել Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունից: Երկու գործընկերների հետ նա օտարերկրյա դեսպանություններից մեկի հրավերով ժամանել է Բաքու, սակայն սահմանային հսկման կետում նրան հայտնել են, որ «կա խնդիր Ադրբեջան մուտք գործելու հետ, չնայած վիզայի առկայությանը»: Ավելի ուշ նրան առանց որևէ մեկնաբանություն տալու հետ են ուղարկել:
Պոլսո Հայոց պատրիարքարանի Աթոռանիստ Մայր եկեղեցու համալիրում փետրվարի 16-ի երեկոյան տեղի կունենա կարևոր համայնքային ժողով, որում ի թիվս այլ հարցերի կքննարկվի Սահակ եպիսկոպոս Մաշալյանի հրաժարականով պայմանավորված թեժ մթնոլորտը:
Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Դրանցից 4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրացուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության լիազոր ներկայացուցիչները: