
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Թումանյանի, Նոյեմբերյանի, Գորիսի, Սիսիանի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: