Բաժիններ՝

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ամոնը դատապարտել է Միսաք Մանուշյանի կիսանդրիի պղծումը

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից նախագահի թեկնածու Բենուա Ամոնը դատապարտել է Մարսելում Միսաք Մանուշյանի կիսանդրիի պղծումը:

«Ամոթ նրանց, ովքեր պղծել են Միսաք Մանուշյանի հուշարձանը: Նա և նրա ընկերները գնդակոծվել են նացիստների կողմից Ֆրանսիայում»,- թվիթերյան իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահի թեկնածուն և գրառման ներքո տեղադրել Մանուշյանի խմբի լուսանկարը:

Միսաք Մանուշյանի կիսանդրիի պղծումն ավելի վաղ խստորեն դատապարտել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Անրի Ժիբրայելը: Ժաբրայելը նաև պահանջ է ուղղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, վարչապետ Բեռնար Կազնյոֆին և ներքին գործերի նախարար Բրունո լը Ռուին ոչ միայն բացահայտել և պատժել այս անընդունելի արարքի հեղինակներին, այլև Մանուշյանի խմբի մասունքները տեղափոխել պանթեոն: 

Խնդրի առնչությամբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո լը Ռուին նույնաբովանդակ նամակ է հղել նաև պատգամավոր Մարի­Արլեթ Կառլոտին:

Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար Ամոնի հիմնական մրցակիցներն են «Հանրապետականներ» կուսակցությունը ներկայացնող նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, «Առաջ» շարժման առաջնորդ, էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցությունը ներկայացնող Մարին Լե Պենը: Նախագահական ընտրությունների առաջին փուլը Ֆրանսիայում կանցկացվի ապրիլի 23-­ին, երկրորդ փուլը` մայիսի 7-­ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս