Բաժիններ՝

Նոր տեղեկություններ ՌԴ-ում տեղի ունեցած վթարից տուժած հայերի մասին

Փետրվարի 15-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Կուշևսկայա քաղաքի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժած ուղևոր Ք.Մ.-ն կրկնակի հետազոտությունից հետո դուրս է գրվել. այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը՝ հղում անելով Կուշևսկայայի կենտրոնական շրջանային հիվանդանոցից ստացված տեղեկություններին։

Վարորդի մոտ վիրահատական եղանակով կատարվել է սրունքի ոսկրերի արտաքին ֆիքսում։ Բուժումը շարունակում է վերակենդանացման բաժանմունքում, շնչում է ինքնուրույն, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին, ժամը 17:05-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՌԴ ԱԻՆ ՃԿԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան) տեղի է ունեցել ՃՏՊ. Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող «Setra» մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը բախվել է «МАН» մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս