Փետրվարի 16-ին, ժամը 11:35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյանի այգում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ, ով փորձել է վնասել իրեն՝ երակները կտրելու միջոցով. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:
«Այս որոշումը կվերաբերի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ նրանց ևս հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով»,- ասաց նախարարը:
Հայաստանում մթերման հետ կապված ընկերությունների պարտքն այսօր կազմում է 1 մլրդ 467մլն դրամ: Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, կազմված է մարման ժամանակացույց:
Այս տարի Հայաստան պարարատանյութ ներկրելու համար գյուղատնտեսության նախարարությունն առաջին անգամ անցկացրել է մրցույթ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում գյուղնախարար Իգնատի Առաքելյանը ներկայացրեց, որ մրցույթին մասնակցել է 19 ընկերություն` թե՛ հայաստանյան, թե արտերկրյա` գերմանական, անգլիական, շվեյացարական:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ նշանակվեցին Վիգեն Սարգսյանն ու ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը:
«Արսեն Արշակյանը գրանցված է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում մինչ հետագա ծառայության վերաբերյալ որոշման կայացումը»,- ասաց Գնդոյանը:
Տեղեկացնենք նաև, որ ի տարբերություն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը չի պատրաստվում աղմկահարույց բացահայտումներ անել:
Բոլոր գիտական նյութերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հզոր ձնածածկույթի առկայությունը դեռ որոշիչ պատճառ չէ ուժեղ արտահայտված գարնանային վարարումների առաջացման համար:
Անկարայի ոստիկանությունը փետրվարի 15-ին ևս մեկ կասկածյալի է ձերբակալել Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության գործով, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով Թուրքիայի պետական լրատվական գործակալությանը։
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների հետ համատեղ փետրվարի 15-ին, ժամը 15.40-ին, Երևանի Տերյան փողոցի թիվ 42 շենքի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1969 թ. ծնված Լիլիթ Պ.-ին, որը փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը փետրվարի 16-ին Բոննում կհանդիպի ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ և կքննարկի Ուկրաինայում իրավիճակը, ինչպես նաև ԴԱԻՇ-ի դեմ պայքարը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով Պետդեպի ներկայացուցչին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտյերեշը հայտարարել է, որ այլընտրանք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը «Երկու պետություն երկու ժողովրդի համար» սկզբունքի հիման վրա, չկա։
Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց պատրաստվել շաբաթ օրվա իրենց հանդիպմանը:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, փետրվարի 15-ին, ժամը 17.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից բաժին բերման է ենթարկվել 1984 թ. ծնված Սարգիս Ա.-ն։
«Եթե չեմ սխալվում, 4 հարցադրում էր, խնդրում եմ ուշադիր լինեք, գույքագրեք և արձագանքեք»,- ասաց վարչապետը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ուսումնասիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքը՝ սահմանափակել շինարարությունը օկուպացված պաղեստինյան տարածքներում, գրում է Нaaretz պարբերականը։
Հիվանդանոցի գլխավոր բժշկի փոխանցմամբ` իրականացված հետազոտությունների արդյունքում վարորդի մոտ ախտորոշվել է կողերի և սրունքների զույգ ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Մյուս տուժողի վիճակը միջին ծանրության է։ Նրա մոտ ախտորոշվել է սրունքի զույգ ոսկրերի կոտրվածք և գլխուղեղի ցնցում։
Այսօր հայազգի մեծ բարերար, ազգային և հասարակական գործիչ Վահագն Հովնանյանը կդառնար 85 տարեկան: Վահագն Հովնանյանը հայ ժողովրդի անվանի զավակներից էր, ով մշտապես իր ժողովրդի կողքին էր՝ սատարելով ամենադժվարին պահերին և իր գործուն մասնակցությունն ունենալով հայրենիքի շենացման գործում:
Փետրվարի 15-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1957 թ. ծնված Լարիսա Խ.-ն, 1993 թ. ծնված Շողիկ Օ.-ն, 2015 թ. ծնված Արամ Խ.-ն և 2013 թ. ծնված Սոֆի Խ.-ն:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդին։
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց նախագիծը: Ըստ այդմ` Երևանի ավագանու լիազորությունների ժամկետն ավարտվում է և նոր ընտրությունների նշանակումը բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից:
Այսօր կառավարության նիստի սկզբում նախքան օրակարգին անցնելը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին:
Փետրվարի 16-ին Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովը և Ջոզեֆ Դանֆորդը կհանդիպեն Բաքվում, հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Մ-4 ավտոճանապարհի (դաշնային) 1142 կմ-ին (Կուշևսկու շրջան, Կրասնոդարի երկրամաս) տեղի էր ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող Setra մակնիշի АМ 97 РМ 999 պետհամարանիշով ավտոբուսը տեղի ժամանակով ժամը 15:30-ի սահմաններում բախվել էր Ռոստովի մարզից MAN մակնիշի М613АН161 պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենային:
Պենտագոնը դիտարկում է Սիրիա ցամաքային զորքեր մտցնելու հնարավորությունը, հայտնում է CNN-ը։
Հայաստանի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը դարձել է գոլի հեղինակ` իրացնելով 11- մետրանոց հարվածը: Նա փոխարինվել է 75-րդ րոպեին:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը այսօր հայտարարել է, որ Սիրիայի Էլ-Բաբ քաղաքում թուրքական բանակի գործողությունը ավարտված է, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը։
Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 10-ին հրապարակել էին Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասի խոսքն այն մասին, թե իբր «Հունաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը»:
Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի ներկայացրած դիմումը, որով վերջինս պահանջում էր չեղյալ համարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի որոշումը:
ԱԺ պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը, ԲՀԿ-ից դուրս գալով, հայտարարել էր, թե այդ կուսակցության պատերն իրենը չեն: «ՀՀԿ-ն իմ նախկին կուսակցությունն է եղել, ինձ համար հոգեհարազատ է կուսակցության գաղափարախոսությունը»,- ասել էր նա` մեկնաբանելով ԲՀԿ-ից ՀՀԿ անցումը: Նա, հավանաբար, մոռացել էր, որ ընդամենը երկու տարի առաջ` 2015թ. փետրվարին միանգամայն այլ հավաստիացումներ էր տվել: