«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը
Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց դաշինքում ընդգրկված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը կլինի Սեյրան Օհանյանը: Մյուսների անունները փոքր ուշ մենք կհրապարակենք»,- ասաց Մարտիրոսյանը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ընդգրկված են «Համախմբում» և «Ժառանգություն» կուսակցությունները և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նրանք առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ համագործակցության հուշագիր են ստորագրել: