
Համեղ և արդյունավետ միջոց՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար

Budetezdorovy.ru կայքը գրում է, որ այս ըմպելիքը կարող է օգնել ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործում։ Բաղադրությունը և պատրաստման եղանակը շատ պարզ են։ Ձեզ ընդամենը երեք բաղադրիչ է հարկավոր.
• 2 բաժակ սուրճ
• 1-2 թեյի գդալ կոկոսի յուղ
• 2 թեյի գդալ կարագ (40 գրամից ոչ ավելի)։
Պատրաստման եղանակը։ Ամեն ինչ շատ պարզ է։ Հարկավոր է ընդամենը կոկոսի յուղն ու կարագն ավելացնել սուրճի մեջ, ապա հարել բլենդերում՝ կրեմանման զանգված ստանալու համար։
Այս միջոցը բավական շատ ճարպ է պարունակում, ինչը երկարացնում է կոֆեինի մշակման ընթացքը, մեծ քանակով էներգիա հաղորդում։ Այն երկար ժամանակով հագեցածության զգացում է հաղորդում, այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը