ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ
Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Դրանցից 4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն:
Ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Ծառուկյան», «Ելք», ՀԱԿ-ՀԺԿ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման գործընթացը կիրականացնի փետրվարի 16-26-ը:
Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: