Ֆրանսիայի ԱԳ նախարարը մտահոգված է Մերձավոր Արևելքի հարցում ԱՄՆ դիրքորոշումից
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն Բոննում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ առաջին հանդիպումից հետո հայտարարել է, որ մտահոգված է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումից՝ մերձավորարևելյան հակամարտության կարգավորման շուրջ:
«Ես հասկացա, որ Ֆրանսիայի համար չկա այլ որոշում, քան երկու անկախ պետությունների (Իսրայելի և Պաղեստինի) հեռանկարները: Այլ տարբերակներ, որոնք նշել է Թիլերսոնն՝ անիրական են»,- ինչպես փոխանցում է «Ֆրանս պրես»-ը, ասել է Էյրոն:
ԱՄՆ դիրքորոշումը Ֆրանսիայի արտգործնախարարը բնութագրել է «շփոթեցնող ու մտահոգիչ»:
Փետրվարի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսում հաստատել է, որ պարտադիր չի համար երկու պետությունների գոյությունը՝ իսրայելապաղեստինյան խնդրի կարգավորման համար: