Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի հրետանավորները Հայաստանի լեռներում ոչնչացնում են պայմանական հակառակորդին

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է հրետանային ստորաբաժանումների զինծառայողների ճամբարային հավաքը: Ինչպես տեղեկացնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինավարժանքներն սկսվել են տագնապի ազդանշանով եւ բարդ օդերեւութաբանական պայմաններում 100 կիլոմետր ռազմերթով «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում:

Հրետանավորների հավաքներին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 100 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, այդ թվում՝ «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներ, «Պոդնոս» ականանետեր, «Գրադ» համազարկային կրակի համակարգեր, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրներ:

Դաշտային պայմաններում պայմանական հակառակորդի ոչնչացմանը զորամիավորման ռուս հրետանավորների պատրաստումն անցկացվում Է ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728