Բաժիններ՝

Ջոկատի հրամանատարը կոտրվածք է ստացել հրդեհաշիջման ժամանակ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 16­-ին, ժամը 13:54­-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի Պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում:

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքների ղեկավարման ժամանակ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ՝ 1970 թ. ծնված Դավիթ Ասատրյանը ստացել է ոտքի վնասվածք և հոսպիտալացվել Քաջարանի ԲԿ, որտեղ կատարված հետազոտության արդյունքում նրա մոտ ախտորոշվել է նստոսկրի վերին ճյուղի կոտրվածք՝ աննշան տեղաշարժով: Բժիշկները տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:15­-ին, մարվել՝ 19:34-­ին:

Ավտոկայանատեղիում այրվել է ավտոնորոգման արհեստանոցն ամբողջությամբ (35 քմ):

Ջոկատի հրամանատարը կոտրվածք է ստացել հրդեհաշիջման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս