![](/banners/BeFunky-design.jpg)
Լավրովը Չավուշօղլուի հետ կքննարկի Սիրիայի հարցով Աստանայում հանդիպման արդյունքները
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/20121269538_83fc52b09a_b_640x420.jpg)
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած սիրիական խնդրի կարգավորմանն ուղղված հանդիպումը ռուսական կողմի կարծիքով եղել է հաջող: Ինչպես հաղորդում է «Ռիանովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով հանդիպում է անցկացրել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշողլուի հետ G20-ի նախարարական հանդիպման «հարթակում»:
«Սա լավ հնարավորություն է քննարկելու Աստանայի հանդիպման արդյունքները, որն ինչպես հասկանում ենք, եղել է հաջող», ասել է Լավրովը: