
«Այս արդյունքը բավարար չէ հաջորդ փուլ դուրս գալու համար». Զինեդին Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում «Նապոլիի» դեմ անցկացրած խաղի մասին (3:1):
««Նապոլիի» գո՞լը: Ֆուտբոլն այդպիսին է: Դու կարող ես գերազանց ֆուտբոլ ցուցադրել, խաղալ ինչպես թիմ, բայց մրցակիցը հարձակում իրականացնի և գոլ խփի:
Բաց թողած գնդակը մի փոքր խառնեց մեր պլանները, բայց մենք խաղը վերցրինք մեր հսկողության տակ և հավասարեցրեցինք հաշիվը:
Գտնում եմ, որ խաղի հաշիվն արդարացի է: Բայց այն բավարար չէ, որպեսզի երաշխավորի հաջորդ ռաունդ դուրս գալը: Բենզեման ցույց տվեց իրեն կրիտիկական պահին, բայց նա կարող էր ևս մի քանի գոլ խփել»,- ասել է Զիդանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը