«…Որևէ մեկին չպետք է քվեարկեք, որովհետև կարող եմ հիշել բոլորի անցյալը՝ 1990 թվականից սկսած». Ավետիք Իշխանյան

«Ես չէի սպասի, որ օֆշորային սկանդալի հեղինակը կմտնի ցուցակի մեջ, այսինքն՝  նրանք այնքան են արհամարհում մեզ, որ նա մտնում է ցուցակի մեջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ խոսելով ՀՀԿ-ի նախընտրական ցուցակի մասին:

Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը, գոնե ընդդիմադիր, ընտրություններին գնալուց առաջ գոնե մի բան պետք է հայտարարեին, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ. «Խայտառակություն է գնալ ընտրություններին, որը ժողովրդավարության հիմնասյունն է՝ ունենալով քաղաքական բանտարկյալներ:

Մի լրատվամիջոց հարցրեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ Սեյրան Օհանյանն ասաց՝ կան քաղբանտարկյալներ, ասացի՝ շատ դրական, վերջապես մի ուժ ասաց, որ կան քաղբանտարկյալներ: Հարցն այն է, որ ժողովրդավարական երկրներում չկան քաղբանտարկյալներ, որևէ պետության իշխանություն էլ չի ընդունում, որ կան քաղբանտարկյալներ, եթե նա ասեր, որ կա քաղբանտարկյալ, պետք է հրաժարական տար, մեզ մոտ հրաժարականի մշակույթ չկա: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե  սկզբունքային չէ և այլն, եթե այդպես է, ցուցակները վերցրեք բոլոր քաղաքական ուժերի, որևէ մեկին չպետք է քվեարկեք, որովհետև կարող եմ հիշել բոլորի անցյալը՝ 1990 թվականից սկսած»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս