ՎԶԵԲ-ը շարունակում է TAP նախագծի ֆինանսավորման հարցով բանակցությունները
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ, European Bank for Reconstruction and Development) դեռևս դիտարկում է հնարավորությունը՝ վարկ տրամադրել Տրանսադրիատիկ գազատարին (TAP), որը նախատեսված է Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների համար, հայտարարել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչ Քսենյա Մանյուշիսը։
Ելույթ ունենալով Զագրեբի գազային համաժողովում՝ Մանյուշիսը հիշեցրել է, որ այդ հարցով բանակցությունները սկսվել են 5 տարի առաջ, երբ TAP-ի ներկայացուցիչները դիմել են ՎԶԵԲ-ին, հայտնում է Interfax Global Energy գործակալությունը։
Ավելի վաղ ՎԶԵԲ-ի նախագահ Սումա Չակրաբարտին ասել է, որ բանկը մտադիր է ֆինանսական աջակցություն ցուցաբերել TAP նախագծին։
Նրա խոսքով՝ գազատարը մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ նպաստելու է տարածաշրջանի անվտանգությանն ու բնապահպանական կայունությանը։
ՎԶԵԲ-ը նաև հաստատել է, որ սկսել է 500 մլն եվրոյի հատկացման բանակցությունները՝ որպես ուղղակի ֆինանսավորում, ինչպես նաև պլանավորում է ներգրավել 1 մլրդ եվրո առևտրային բանկերից։