![](/banners/BeFunky-design.jpg)
«ԲՀԿ-ն խոստանում է 2018թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ»
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/Gagik-Carukyan-2.jpg)
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, «Ծառուկյան» դաշինիք համամասնական ցուցակում ընդգրկված Իվետա Տոնոյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ ներկայացված է դաշինքի առաջնահերթ քայլերը ընտրվելու դեպքում։
«ԲՀԿ-ն խոստանում է 2018 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանել 80 հազար դրամ: Առաջիկա երեք տարիներին փոքր և միջին ձեռնարկություններն ազատել հարկերից: Առաջիկա հինգ տարիներին մինչև 30 մլն ՀՀ դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտներին ազատել հարկերից, այդ թվում՝ պետական ռեգիստրում որպես Ա/Ձ կամ իրավաբանական անձ գրանցվելու պարտավորությունից:
Հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով կուտակված շուրջ 60 մլրդ ՀՀ դրամ տույժերի և տուգանքների մասով կիրառել հարկային համաներում:
Գյուղատնտեսական վարկերի տո կոսը չպետք է գերազանցի 3-5 %-ի շեմը: Գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման դիմաց վճար սահմանել 1000 ՀՀ դրամ:
Վերանայել հանքարդյունաբերության ոլորտում բնօգտագործման վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմը՝ հօգուտ պետական բյուջեի: Բարձր առաջադիմությամբ ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից»,- նշված է Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: