«Ասել, որ նա հիմա որևէ կողմնորոշում ունի, դժվար է». Նախկին «ժառանգականը»՝ «Ժառանգության» մասին

«Ասել, որ նա հիմա որևէ կողմնորոշում ունի, դժվար է». Նախկին «ժառանգականը»՝ «Ժառանգության» մասին

«Մեզանում ընտրությունները սահել են դեպի միջնադար՝ առաջին հերթին՝ այն պատճառով, որ, ինչպես այն ժամանակ գույքային ցենզ գոյություն ուներ, որ մարդիկ իրավունք ունենային քննարկելու, այնպես էլ հիմա, պետք է ունենաս շատ լուրջ կարողություն, որպեսզի քաղաքական ուժը կարողանա հայտ ներկայացնել, երևալ քաղաքական դաշտում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Վարդան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ամորֆ հասարակության մեջ գաղափարական ուժեր չեն կարող լինել, գաղափարական ուժերը հենվում են դասակարգերի, խավերի վրա: Նա նկատեց, որ մենք ականատես ենք լինում, որ Հայաստանում կուսակցությունները կարող են փոխել իրենց կողմնորոշումը՝ արևմտյան, թե ռուսական, ու տվյալ պահի իրավիճակից ելնելով՝ քայլեր անել:

Հարցին՝ Ձեր նախկին կուսակցությանն է՞լ է դա վերաբերում, Վ. Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Ես ընդհանրապես չեմ խոսում իմ նախկին կուսակցության մասին, համենայն դեպս, ասել, որ նա հիմա որևէ կողմնորոշում ունի, դժվար է, երևի թե կողմնորոշումը մեզանում երևում է վարքագծային կառուցվածքից, թե ինչպիսին կլինի, ես չգիտեմ, բայց, այնուամենայնիվ, ներկապնակը, որպես այդպիսին, 100 տոկոսով լիարժեք չի կարող լինել»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Լրահոս
Գովազդ
Գովազդ
Գովազդ
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-04-20
Ինչպես կարող է Խաչատուրովն օգտագործել ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը
«Ամեն դեպքում, Խաչատուրովը չի կարողանա այս հարթակն օգտագործել ԼՂ հակամարտության հարցում, բայց անուղղակիորեն այս պաշտոնում գտնվելը հնարավորություն է տալիս որոշակի հնարավորություններ ստեղծել Հայաստանի համար»։