Խորագիր:

«Բարսելոնայի» ներկայիս ղեկավարությունը քանդում է թիմը». ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» ներկայիս ղեկավարությունը քանդում է թիմը». ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտա

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան բաց չի թողել Ժոզեպ Բարտոմեուին քննադատելու հնարավորությունը: Առիթ է հանդիսացել ՊՍԺ-ից կրած խոշոր պարտությունը:

«Առաջինը, ինչ գալիս է մտքիդ այդպիսի պարտությունից հետո, հրաժարականի մասին դիմում գրելն է: Ես զարմացած եմ, որ Բարտոմեուն չարեց դա: Դա մեկ անգամ ևս հաստատում է այն, ինչ ես մտածում եմ նրա մասին»,- հայտարարել է Լապորտան:

««Բարսելոնայի» ներկայիս ղեկավարությունը քանդում է թիմը: Նրանք միայն օգտվել են նրանից, ինչ մենք թողել էինք իրենց: Վտանգավոր է ակումբը թողնել Բարտոմեուի և մյուս ղեկավարների ձեռքում»,- ավելացրել է «Բարսելոնայի» նախկին նախագահը:

Լապորտայի ղեկավարությամբ «Բարսելոնան» 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան և 4 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն:

Լապորտան նախագահի պաշտոնում եղել է 2003-2010թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լրահոս
Գովազդ
Գովազդ
Գովազդ
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-02-07
Ծնողական մանիպուլյացիա
Ծայրահեղ մոտեցումները ծնողի կողմից, անվանարկումներն առավել տագնապային են դարձնում երեխային, և հետագայում պարտվելու զգացողությունից երեխայի մոտ սկսում են հոգեբանական ոչ ադեկվատ արձագանքներ շրջապատի հանդեպ, մինչդեռ, նա առաջինն իրեն է վնասում։