Քաղաքական ո՞ր ուժերը կմտնեն խորհրդարան

«Նախընտրական ցուցակը և այդ ցուցակում հերթականությունը որոշ քաղաքական ուժերի համար կարևոր նշանակություն ուներ: Դա խոսում է այն մասին, որ քաղաքական ուժերը խորհրդարան մտնելու խնդիր ունեն: Իսկ ազդեցիկ կուսակցությունների համար առանձնապես լուրջ անհանգստություն չի առաջացրել ցուցակների հերթականությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա կարծիքով` Ազգային Ժողովում ներկայացված կլինեն «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», «Հայկական Վերածնունդ», «Դաշնակցություն» կուսակցությունները և ՀԱԿ-ՀԺԿ և «Ելք» դաշինքները:

«Այս ընտրությունները որոշ առումներով տարբերվում է նախորդներից: Կուսակցությունների ցուցակներում տեսնում եմ մասնագիտական որակներով օժտված, փորձառու մարդկանց: Օրինակ` «Հանրապետական» կուսակցությունում սերնդափոխության որոշակի միտում կա: Կարծում եմ, ապագա խորհրդարանում ներգրավված կլինեն ավելի պրոֆեսիոնալ մարդիկ»,- ասաց Խ. Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728