
«Հույս ունեմ հեթ-տրիկ ձևակերպել նաև հաջորդ շաբաթ». Զլատան Իբրահիմովիչ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով հեթ-տրիկ ձևակերպեց «Սենթ Էթիենի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում, կիսվել է հանդիպման վերաբերյալ իր տպավորություններով:
«Մենք լավ պասեր ունեինք: Կարևոր էր տանը խոշոր հաղթանակի հասնել, որը կօգնի մեզ պատասխան խաղում: Մենք լավ էինք խաղում, բայց կարող էինք ավելի լավ խաղալ:
Մենք հաղթում ենք, և դա կարևոր է, իհարկե կարող է ամեն ինչ փոխվել: Մենք դեռ խաղում ենք 4 ֆրոնտով: 5-րդ տիտղոսը՝ Անգլիայի Սուպերգավաթը, մենք արդեն հաղթել ենք:
Ամեն անգամ, երբ խաղում եմ «Սենթ Էթիենի» հետ, շնորհիվ համառ աշխատանքի՝ ինձ հաջողվում է մի քանի գոլ խփել (սա Իբրահիմովիչի 3-րդ հեթ-տրիկն էր «Սենթ Էթիենի» դարպասին, և 17-րդը՝ կարիերայում): Հույս ունեմ հեթ-տրիկ ձևակերպել նաև հաջորդ շաբաթ»,- ասել է Իբրան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը