Որն է զբոսաշրջիկների համար աշխարհում ամենաէժան քաղաքը
2017 թվականին զբոսաշրջիկների համար աշխարհի ամենաԷժան քաղաքը ճանաչվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան: Այդ մասին հաղորդվում է Նորրա ընկերության կայքում, որն օդանավակայաններում զբաղվում է տրանսֆերով:
Ֆիրմայի փորձագետները պարզել են, որ հանգստի մեկ օրը Սոֆիայում մեկ ճանապարհորդի վրա նստում է 47,8 դոլար: Այդ գումարի մեջ մտնում է հյուրանոցի համարի վճարը, ուտելը, խմիչքները, տաքսիով ուղեւորությունները եւ ժամանցը:
Զբոսաշրջիկների համար է ժանությամբ երկրորդ քաղաքը Կահիրեն է (Եգիպտոս): Այստեղ հանգստացողը մեկ օրում կծախսի միջին հաշվով 48,9 դոլար: Եռյակը եզրափակում է Իսպանիայի Կարտահենա բնակավայրը (49,7 դոլար):
Չորրորդ տեղը բաժին է հասել Բուխարեստին: Ռումինիայի մայրաքաղաքում հանգիստը գնահատել են մոտավորապես 55 դոլար: Հինգերորդ հորիզոնականը 55,03 դոլար արդյունքով բաժին Է ընկել Անթալիային (Թուրքիա): Վարկանիշի առաջին տասնյակում նվազման կարգով նաեւ ընդգրկվել են Կամբոջայի Սիեմրեալ քաղաքը, Կիեւը, Մանիլան (Ֆիլիպիններ), Մեխիկոն եւ Սլիման (Մալթա):
Էժան տուրիստական ուղղությունների ցուցակում, որը բաղկացած Է 84 ուղղություններից, նաեւ տեղ է գտել Մոսկվան: Զբոսաշրջիկը Ռուսաստանի մայրաքաղաքում կարող է հաճելի ժամանակ անցկացնել մոտավորապես 83,6 դոլարով: Այս ցուցանիշով քաղաքն զբաղեցրել է 34-րդ տեղը:
Նորրայի մասնագետները 2016 թվականին ճանապարհորդների համար առավել բյուջետային քաղաքը էին ճանաչել Բուդապեշտը: Առաջատարների եռյակում նաեւ հայտնվել էին Բանգկոկը եւ պորտուգալական Ֆարուն: