
Պոչետինոն չի մեկնաբանում «Բարսելոնայի» մասին շշուկները

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինիոն հայտարարել է, որ երջանիկ է Լոնդոնում:
ՊՍԺ-ից 0:4 հաշվով կրած ջախջախիչ պարտությունից հետո սկսեցին շշուկներ տարածվել, որ «Բարսելոնան» շուտով կհեռացնի մարզչին: Լուիս Էնրիկեի փոխարինման հնարավոր թեկնածուներից մեկն է համարվում Մաուրիսիո Պոչետինիոն: «Չեմ կարող դրա մասին ոչինչ ասել: Ես «Տոտենհեմում» եմ: Շատ ուրախ եմ, որ ըստ պայմանագրի՝ ունեմ ևս 4 տարի և ես հաճույք եմ ստանում նախագծից»,- Պոչետինոյին է մեջբերում Sky Sports-ը:
«Դա հեշտ չէ, բայց ես երջանիկ եմ Լոնդոնում»,- ասել է արգենտինացին:
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում «Տոտենհեմը» հիմա գրավում է 3-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը