Գագիկ Հարությունյանն առանձնակի սեր ունի բույսերի նկատմամբ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առանձնակի սեր ունի բույսերի նկատմամբ, եւ նրա ղեկավարած գերատեսչությունն այս տարի նախատեսել է գնել բավական մեծ թվով բույսեր, ծաղիկների սոխուկներ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՍԴ-ն 80 հատ բույսի համար նախատեսել է հատկացնել 200 հազար դրամ՝ յուրաքանչյուրի համար 2500 դրամ:
Եվս 100 հատ ծաղիկի սոխուկ էլ ՍԴ-ն գնելու է 300 հազար դրամով՝ հատը 3 հազար դրամ: Ընդ որում, ՍԴ-ն այն եզակի գերատեսչություններից է, որը ամեն տարի գումար է հատկացնում բույսերի, ծաղիկների համար: Հայաստանի թիվ մեկ դատարանն այս տարի եւս 3 մլն դրամ էլ ծախսելու է շենքի վերանորոգման համար:
Ըստ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի. «Բոլորդ ծանոթ եք շենքի վիճակին. 90-ականների շենք է, 22 տարի չենք վերանորոգել: Հիմա ընթացիկ ծախսերն են կրճատում, դա զարմանալի է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: