
Ներքին անձնագրերով Հայաստան է ժամանել ՌԴ 27 քաղաքացի

Ռուսաստանի Դաշնության ներքին անձնագրերով առաջին քաղաքացիները Հայաստանի
Հանրապետություն ժամանեցին փետրվարի 23-ին: «Որոշման ուժի մեջ մտնելու օրն իսկ «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել ներքին անձնագրերով ՌԴ 20 քաղաքացի, իսկ «Շիրակ» օդանավակայան՝ 7 քաղաքացի։
ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրերով մուտքը ևս կնպաստի ուղևորահոսքի ավելացմանը, զբոսաշրջության զարգացմանը և տնտեսության աճին», հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը։
ՀՀ կառավարությունը հունվարի 19ին համաձայնություն էր տվել «2000 թ. սեպտեմբերի 25ի՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ՌԴ քաղաքացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացու անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն: Փոփոխությունը ոչ միայն կդյուրացնի ՌԴ քաղաքացիների ՀՀ տարածք այցելությունների ռեժիմը, այլև կխթանի