Հրդեհ արագ սննդի կետում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Փետրվարի 24-ին, ժամը 06:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Անհաղթի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող Ֆրանսիական համալսարանի տարածքում գտնվող ճաշարանից ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է համալսարանին կից «Take-N-Wake» արագ սննդի կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:01-ին, մարվել՝ 07:17-ին:

Այրվել է սննդի կետի գույքը՝ մասամբ (մոտ 10 քմ), կախովի առաստաղը (մոտ 50 քմ) և պլաստմասե բաժանարար պատը (մոտ 10 քմ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728