Վլադիմիր Գասպարյանը՝ Պաշտպանության նախարա՞ր. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ հավաստի աղբյուրները տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանը վերջին օրերին ինտենսիվորեն քննարկում է ԱԺ ընտրություններից հետո Վիգեն Սարգսյանին ԱԺ նախագահ դարձնելու հնարավորությունը։

Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Մոսկվա հենց այդ մի քանի հարցերին եւս պարզություն կտա՝ Կարեն Կարապետյանը կմնա՞ վարչապետ մինչեւ 2018-ի ապրիլ, թե՞ ոչ։

Մի բան հստակ է, որ Վիգեն Սարգսյանը պաշտպանության նախարարի պաշտոնում չի շարունակելու պաշտոնավարել։

ԱԺ ընտրությունները լավ կազմակերպելուց եւ ՀՀԿ-ին հաղթանակ ապահովելուց հետո պաշտպանության նախարար է նշանակվելու Վլադիմիր Գասպարյանը, ով չի ուզում մնալ ոստիկանապետի պաշտոնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728