
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. այրվել են մեքենաներ

Փետրվարի 23-ին, ժամը 19:04-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Ծովագյուղ գյուղի խաչմերուկի մոտակայքում, այրվում են ավտոմեքենաներ: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչություն օպերատիվ խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածում բախվել են «DAF» մակնիշի XTX278 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ՝ 1967 թ. ծնված Ի. Բ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի ), «Opel» մակնիշի 15 SU 753 (վարորդ՝ 1988 թ. ծնված Է. Գ.) և «ՎԱԶ-21099» մակնիշի 34 SS 282 (վարորդ՝ 1978 թ. ծնված Գ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:05-ին, մարվել՝ 21:14-ին: Այրվել են «Opel» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ և «DAF» մակնիշի բեռնատարի կցորդը: