
ԿՀՎ-ն միջամտել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին. Wikileaks

WikiLeaks-ի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ ԱՄՆ հետախուզությունը իր գործակալներին ներդրել է ու հետևել Ֆրանսիայի բոլոր հիմնական քաղաքական ուժերին։
Ինչպես մատնանշում է WikiLeaks-ը, ԿՀՎ-ն Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ ենթադրել է, թե այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի կուսակցությունը չի կարող պահել իշխանությունը։
Դրա հետ կապված՝ հետախուզական գերատեսչությունը խնդիր է դրել որոշել կուսակցության ներքին միտումները, ինչպես նաև անձամբ Սարկոզիի անձնական հայացքները։
WikiLeaks-ն ընդգծում է, որ անգամ փաստը, որ նա համարվել է ամերիկամետ քաղաքական գործիչ, նրան չի ազատել ԱՄՆ-ի կողմից լրտեսությունից։
ԿՀՎ-ն հետևել է նաև «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենին, նախագահական պաշտոնի հավակնորդներ Ստրոս Կանին և Մարտին Օբրիին։
WikiLeaks-ի տվյալով՝ ԿՀՎ-ի օպերացիան շարունակվել է 10 ամիս ու ավարտվել նոր կառավարության ձևավորումից հետո։