Մարկ Վարդանյանի արտահանձնումը Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ որսի օրինակ է. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված «երրորդ երկրներում ԱՄՆ-ի հարցումով Ռուսաստանի քաղաքացիների բերման ենթարկելու կամ ձերբակալության» նախազգուշացման հետ՝ հիշեցնելով Նորվեգիայից Միացյալ Նահանգներ Ռուսաստանի քաղաքացի Մարկ Վարդանյանի արտահանձնման օրինակը, հայտնում է Rusarminfo-ն:
«Նախկինի պես ֆիքսվում է ողջ աշխարհում ռուսաստանցիների նկատմամբ «որսի» անընդունելի պրակտիկա։ 2016թ. ԱՄՆ է արտահանձնվել Ռուսաստանի 4 քաղաքացի՝ Մ. Վ. Սենախ, Ա. Ե. Սերգեև, Մ. Վ. Սերով՝ Ֆինլանդիայից և Մ. Է. Վարդանյան՝ Նորվեգիայից: Վերջին օրինակներից էր Ս. Վ. Լիսովի ձերբակալությունը Իսպանիայում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ կալանավորումից և արտահանձնումից հետո ռուսաստանցիները բախվում են ամերիկյան «արդարադատության» կողմից կանխակալ վերաբերմունքի։ Նրանց դրդել են ընդունել իրենց մեղքը, իսկ հրաժարվելու դեպքում դատապարտել երկարամյա բանտարկության։
27-ամյա ծրագրավորող Մարկ Վարդանյանը ձերբակալվել է Նորվեգիայում ԱՄՆ-ի պահանջով։ Վերջինս կասկածվում է «Ցիտադել» վիրուսի տարածման մեջ, որն օգտագործվել է անձնական տվյալներ հափշտակելու նպատակով։
2016թ. նոյեմբերին Նորվեգիայում վերջնական որոշում ր կայացվել Վարդանյանին ԱՄՆ-ին արտահանձնելու մասին: ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Վարդանյանի արտահանձնումը բացասաբար կազդի Մոսկվայի և Օսլոյի հարաբերությունների վրա։