Բաժիններ՝

Իրանահայ ընտանիքի մուտքն ԱՄՆ արգելվել է Թրամփի միգրացիոն հրամանագրից հետո

Իրանից հայ փախստականների ընտանիքին արգելել են մուտք գործել ԱՄՆ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրից հետո։

Հայկական ընտանիքը պետք է Իրանից գնար Ավստրիա, այնտեղ ձևակերպեր Միացյալ Նահանգներ տեղափոխման համար փաստաթղթերը, որտեղ նրանց սպասում էր ընտանիքի եղբայրը՝ Ջորջ Հարությունյանը, որը ԱՄՆ էր տեղափոխվել 30 տարի առաջ։

Ազգականները պլանավորել են ապրել Ջորջի հետ, քանի դեռ չեն հաստատվել ԱՄՆ-ում, սակայն միգրացիոն հրամանագրից հետո նրանց վիզաները չեղարկվել են, և ընտանիքը մնացել է Թեհրանում՝ չնայած այն բանին, որ մինչ Իրանից հեռանալ ընտանիքը վաճառել էր իր ողջ ունեցվածքն ու դուրս եկել աշխատանքից, հայտնում է Հարավային Կալիֆոռնիայի ռադիոն։

Հարությունյանները իրանահայեր են, որոնք ԱՄՆ էին պատրաստվում ուղևորվել Լոտենբերգի ծրագրով, որն օգնում է Իրանի քրիստոնյաներին, հրեաներին և մյուս կրոնական փոքրամասնություններին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս