ԿԳՆ-ն ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն է անցկացրել
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը երկու քաղաքացիներից ստացել է դիմում հայտ և սահմանված ժամկետում և հաստատված ընթացակարգով փետրվարի 15-ին, և փետրվարի 16-ին կազմակերպվել է հայերենի իմացությունը ստուգող քննություն:
Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող երկու քաղաքացիները ստացել են հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ /30 միավոր՝ 30 առավելագույնից/:
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիներին տրամադրվել է հայերենի իմացությունը հավաստող տեղեկանք: