«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սենթ Էթիեն» խաղին Պոգբայի մայրը հագել էր մարզաշապիկ, որը չէր նեղացնի որդիներից ոչ մեկին
Եոն ընտանիքում չի առանձնացնում ոչ մեկին:
Փետրվարին 16-ին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Սենթ Էթիենը» հանդիպեցին «Օլդ Թրաֆֆորդում» Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում:
Հակառակ կողմերում էին խաղում եղբայրներ Պոլ և Ֆլորենտին Պոգբաները: Ֆուտբոլիստի մայրը՝ Եո Մորիբան, ով ներկա էր խաղին, կարող էր ընկնել դժվարին կացության մեջ, բայց գտել էր ելքը՝ հագնելով մարզաշապիկ՝ կիսով չափ կարմիր, կիսով չափ կանաչ:
Նմանատիպ մարզաշապիկ էր հագել նաև Եոյի երրորդ որդին՝ Մատիաս Պոգբան, ով խաղում է Ռոտերդամի «Սպարտայում»:
Պոլը հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականում, նրա եղբայրները ներկայացնում են Գվինեայի ազգային թիմը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը