Բաժիններ՝

Զանիերը և Նալբանդյանը կարևորել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել են կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք հարցերի։

Էդվարդ Նալբանդյանը Լամբերտո Զանիերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայի և Սանկտ-­Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը։

Երկուստեք բարձր գնահատելով Հայաստանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը՝ զրուցակիցները կարևորել են Հարավային Կովկասի տարածաշրջանում ԵԱՀԿ միակ գրասենյակի աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031