
«Շանհայ Շենհուան» Ուեյն Ռունիին առաջարկել է տարեկան 36.5 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» սպառնում է իջեցնել աշխատավարձը, իսկ այստեղ այսպիսի հնարավորություն է:
«Շանհայ Շենհուան» դեկտեմբերին Կարլոս Տևեսին դարձրեց աշխարհի ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը, իսկ հիմա պատրաստ է կազմը լրացնել արգենտինացու նախկին թիմակցով:
Ինչպես հաղորդում է իսպանացի լրագրող Տանկրեդի Պալմերին, թիմը, որը 2016-17թթ. չինական Սուպերլիգայում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, Անգլիայի հավաքականի և «Կարմիր սատանաների» պատմության լավագույն ռմբարկուին՝ Ուեյն Ռունիին, առաջարկել է տարեկան 36.5 մլն եվրո: Տվյալ պահին Տևեսի տարեկան աշխատավարձը «Շանհայ Շենհուայում» կազմում է 40 մլն եվրո:
Հունվարի 21-ին Ռունին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խփեց իր 250-րդ գնդակը և դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը