Բաժիններ՝

«Եթե եզրափակչից հետո ես կես տարի չկարողանամ քայլել, ոչ մի սարսափելի բան չի պատահի». Ռոջեր Ֆեդերեր

Շվեյցարացին անվախ մարտիկ է:

Australian Open-ի եզրափակչի առաջին մասնակիցը մեկնաբանել է առողջության հետ կապված ենթադրությունները: Սթեն Վավրինկայի հետ անցկացրած կիսաեզրափակիչ խաղի 5-րդ սեթից առաջ թենիսիստը վերցրել է բժշկական դադար:

«Արդեն մեկ շաբաթ է, մի փոքր պրոբլեմ ունեմ ոտքի հետ կապված: Բայց ֆիզիոթերապևտը, ով աշխատում է այստեղ, կախարդական ձեռքեր ունի: Եզրափակչում կանեմ ամեն ինչ, ինչ կարող եմ, ինձ ամբողջությամբ կթողնեմ կորտում: Եթե դրանից հետո ես կես տարի չկարողանամ քայլել, ոչ մի սարսափելի բան չի պատահի»,- հայտարարել է շվեյցարացին:

Ֆեդերերը 7:5, 6:3, 1:6, 4:6, 6:3 հաշվով հաղթեց Սթեն Վավրինկային և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կխաղա Ռաֆայել Նադալ-Գրիգոր Դիմիտրով զույգի հաղթողի հետ:

Շվեյցարացին «Մեծ Սաղավարտի» եզրափակչի ամենատարեց մասնակիցն է՝ սկսած 1974 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս