«Այս պահին ՀԱԿ-ի հետ են շատ ակտիվ բանակցություններ ընթանում». Խաչատուր Սուքիասյան

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սիլ Կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանը դեռևս չի կողմնորոշվել խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի հարցում։ 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ, թեև ավելի վաղ հայտարարել էր, որ հունվարի 20-ից հետո իր որոշման մասին հայտարարություն կանի, սակայն մինչ օրս տարբեր ուժերի հետ քննարկումները շարունակվում են։

«Բարդ պրոցես է, դեռ ձգձգվում է»,- ասաց Խ.Սուքիասյանը՝ նշելով, որ երբ հստակեցում լինի՝ կտեղեկացնի։

«Այս պահին ՀԱԿ-ի հետ են շատ ակտիվ բանակցություններ ընթանում»,- հավելեց Սուքիասյանը։

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումները որևէ արդյունք տվեցի՞ն, թե՞ այդ ուղղությունն էլ դեռ բաց է, Խ.Սուքիասյանը պատասխանեց, որ բոլորի հետ էլ քննարկումներն արդյունք տալիս են, բայց հայտարարությունների համար դեռ շուտ է։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս