Բաժիններ՝

Լևոն Արոնյանը ոչ­-ոքի խաղաց

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Տատա Սթիլ մրցաշարի 11-­րդ տուրում ոչ­-ոքի խաղաց: Նիդեռլանդներում ընթացող մրցաշարում Արոնյանի հերթական մրցակիցը Ռադոսլավ Վոյտաշեկն էր:

Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 56­-րդ քայլին կողմերը համաձայնեցին կիսել միավորը: Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Լյուք վան Վելիկը:

Տատա Սթիլ մրցաշարը բաղկացած է 13 տուրից: Այժմ Արոնյանն ունի 6,5 միավոր և կիսում է 3­5-­րդ տեղերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս