Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության Նախագահ Ռոսեն Պլևնելիևին՝ Բուլղարիայի Շումեն նահանգում տեղի ունեցած բեռնատար գնացքի ողբերգական պայթյունի կապակցությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. դեկտեմբերի 14-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության Նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Կահիրեի Ղպտի Ուղղափառ Սուրբ Պետրոս եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:
Մեծ Բրիտանիայում գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժեի կողմից Հալեպի լիակատար գրավումը զուտ ժամանակի հարց է:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են գողությունների մի շարք դեպքեր, 4 անձի առաջադրվել է մեղադրանք:
Մխիթարյանը յուրաքանչյուր փուլում հարմարվելու կարիք ունի:
«Ընդհանուր առմամբ միջազգային կառույցների ազդեցությունը չափազանց թուլացել է՝ հատկապես ճգնաժամային տարածաշրջանների ու խնդիրների հարցում, նորմերն այնքան են թուլացել, որ հույսեր կապել դրանց հետ կամ համարել, որ վերոնշյալ հայտարարությունը 100%-անոց երաշխիք է, ճիշտ չէ»։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 12-ին ընդունել է «Waagner & Biro Bridge Systems» շինարարական ընկերության պատվիրակությանը՝ վաճառքի տարածաշրջանային տնօրեն Օսվալդ Հաթերի գլխավորությամբ։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ պատանիներին հասցեագրված «7 գույն»՝ պատմվածքների ժողովածուի անգլերեն՝ «7 colors» գրքի շնորհանդեսը։
«Չելսիի» Ջոնի վերաբերյալ առաջարկություն է ստացել չինական «Փար Իսթ» ակումբի կողմից: Ակումբը Թերրիի համար պատրաստել է մեկ տարվա պայմանագիր՝ 14.2 մլն եվրո աշխատավարձով: Պաշտպանի ձեռքբերման համար անհրաժեշտ հնարավոր գումարի չափը չի հրապարակվում։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի երդմնակալության արարողությունը:
Ցավալի է տեսնել, թե ինչպես է հայաստանյան բիզնեսը հումքի արհեստականորեն բարձր գների պատճառով ստիպված «տեղափոխվում» հարևան երկրներ: Մարդկանց մոտ տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ Հայաստանում գազը սպառողներին է հասնում երկու անգամ ավելի բարձր գնով, քան «Գազպրոմի» կողմից Ուկրաինային և Վրաստանին վաճառվող գազի գներն են:
Սերբիան մտադիր չէ անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին:
Անցած շաբաթ կառավարությունը հավանության արժանացրեց փոփոխությունների մի փաթեթ, որը նախատեսում է, այսպես կոչված, հարկային համաներում՝ տարբեր կատեգորիաների անձանց ու կազմակերպությունների համար։ Իսկ Ազգային ժողովն անցած շաբաթ ընդունեց պետական բյուջեի մասին օրենքը, որը բոլոր կանխատեսումներով վատ ցուցանիշներ նախատեսող հաջորդ տարվա ընթացքում նախատեսում է հարկային եկամուտների ավելի բարձր մակադրակ։
Եվրոպական միությունը չի քննարկում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Սիրիայում նրա գործողությունների առնչությամբ:
Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների սրտերը:
Հաշվետվությունից պարզ է դառնում, որ 2015 թվականին պորտուգալացին վաստակել է 227.5 մլն եվրո: Ռոնալդուի տարեկան եկամուտը գերազանցում է եվրոպական որոշ թոփ-ակումբների եկամուտները, այդ թվում՝ «Միլանի»:
Գերմանական լեզվի և մշակույթի տարածման Գյոթեի ինստիտուտը առաջիկա տարում մասնաճյուղ կբացի նաև Հայաստանում և Ադրբեջանում:
Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության որակը և քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչություններին, ինչպես նաև 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է հատուկ խստացված հսկողություն սահմանել՝ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում Ամանորի առիթով դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու նպատ ակով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:
Գլխացավը խանգարում է մտածել, մշտապես շեղում աշխատանքից և տհաճության զգացում պատճառում։ Մեր օրերում գլխացավից բողոքում են թե՛ մեծահասակները, թե երիտասարդները։ Ոչ բոլոր դեպքերում է հեշտ լինում ազատվել գլխացավից։ Բացի այդ՝ գլխացավերի առաջացման պատճառները բազմազան են, իսկ որոշ դեպքերում հեշտ չի լինում հասկանալ պատճառը։ Դեպքերի մեծամասնությունում մենք նախընտրում ենք ցավազրկող դեղամիջոցներ ընդունել և շարունակել աշխատել։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնել է տարվա լավագույն մարզչի և ֆուտբոլիստների հավակնորդների ցուցակը: Լավագույն մարզչի կոչման համար պայքարում է 8 թեկնածու՝ Կարեն Բարսեղյան` Հայաստանի Մ-21 հավաքական, «Ալաշկերտ», Արամ Ոսկանյան` Հայաստ անի Մ-19 հավաքական, Արթուր Ոսկանյան` Հայաստանի Մ-17, Մ-16 հավաքական, «Բանանց», Աբրահամ Խաշմանյան` «Ալաշկերտ», Վարդան Բիչախչյան` «Շիրակ», Արտակ Օսեյան, «Փյունիկ», Աշոտ Բարսեղյան, «Գանձասար-Կապան», Արկադի Անդրեասյան` «Արարատ»:
«Խորհրդարանի կին-խոսնակների համաժողովը 2005 թվականին դրա առաջին անցկացման պահից ի վեր դարձել է խորհրդարանականների իսկական գլոբալ գագաթնաժողով՝ հաշվի առնելով այն, որ 11 տարվա ընթացքում աշխարհում խորհրդարանների կին ղեկավարների թվաքանակը 19-ից հասել է 52-ի»,-ասել է միջխորհրդարանական միության նախագահ Սաբեր Շուդրին։
ՀՀ Բնապահպանության նախարարությունը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել են հրաձգային եւ հետախուզական ստորաբաժանումների դիպուկահարների դաշտային հավաքները, որոնց մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ:
Մի խումբ փաստաբաններ դիմել են ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին: Նրանք պահանջում են հանձնաժողովից պարզելու, թե արդյոք հարուցվե՞լ է կարգապահական վարույթ ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նկատմամբ (լուսանկարում):
«Որքան հիշում եմ՝ հայաստանյան նախորդ այցիս շրջանակներում կատարեցի Չայկովսկու 1-ին, իսկ այս անգամ կհնչի 2-րդ կոնցերտը: Ահա այսպիսի ոչ մեծ ինտերվալներով մենք առաջ ենք շարժվում, և ահա այսօր և վաղը երկու համերգներով կներկայանանք երաժշտասեր հանդիսատեսին, որոնք իրականում այնքան տարբեր են լինելու»,- նկատում է դաշնակահար Բորիս Բերեզովսկին:
ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ մաքսային որոշ ստորաբաժանումներում տոնական և նախատոնական օրերին սահմանել է հերթապահություն: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հրամանով՝ արտաքին տնտեսական գործունեություն (ԱՏԳ) իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2016թ. դեկտմեբերի 17-ին, 18-ին, 24-ին, 25-ին, 31-ին և հունվարի 3-8-ը՝ ժամը 10.00-ից մինչև 16.00-ն սահմանվել է հերթապահություն:
«Վարչական շրջանների ենթակայության հիմնադրամների աշխատանքը մենք գնահատում ենք ոչ արդյունավետ: Ըստ այդմ, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին, վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի իրավաբանական վարչությանը հանձնարարում եմ ձեռնարկել համապատասխան միջոցառումներ և այն վարչական շրջաններում, որտեղ կան հիմնադրամներ, օրենքով սահմանված կարգով դադարեցնել վերջիններիս գործունեությունն ու սկսել լուծարման գործընթաց»,- ասել է Տարոն Մարգարյանը: