Բաժիններ՝

«Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում «Լիդիան Արմենիան» առաջիկա 5 տարիների ընթացքում ներդնելու է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար

«Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարությունը և «Լիդիան Արմենիա» ընկերությունը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։

«Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում «Լիդիան Արմենիան» առաջիկա 5 տարիների ընթացքում ներդնելու է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը բազմակողմ է և միտված է կենսաբազմազանության պահպանմանը ինչպես նաև էկոտուրիզմի և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը:

Համաշխարհային առաջադեմ փորձը փաստում է, որ հնարավոր է իրականացնել բնական ռեսուրսների արդյունահանում` ժամանակակից լավագույն կառավարման միջոցների արդյունավետ կիրառմամբ: Պետությունը, համագործակցելով ու ողջունելով մասնավոր հատվածի նախաձեռնությունները, միաժամանակ խստագույն վերահսկողություն է իրականացնում՝ բնապահպանական ռիսկերի կառավարման և կենսաբազմազանության պահպանման նկատառումներով։ Այս տեսակետից բարձր գնահատվեց «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման հարցում «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստակամությունն ու նախաձեռնողականությունը, ինչը խոստանում է բնապահպանական պահանջների պատշաճ կատարում և ապագայում արդյունավետ համագործակցություն՝ ի նպաստ հայրենի բնության և կենսաբազմազանության պահպանման։

«Լիդիան Արմենիան» և ընկերության բաժնետերերը խիստ նախանձախնդիր են Ամուլսարի ծրագիրը սոցիալական և բնապահպանական միջազգային լավագույն փորձին համապատասխան իրականացնելու հարցում: «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման ծրագրում ընկերությունը ոչ միայն ներդնելու է ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլար, այլև ներգրավել է կենսաբազմազանության պահպանության միջազգային լավագույն մասնագետներին: Համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների և հայաստանյան լավագույն գիտնականների համատեղ ջանքերով «Ջերմուկ ազգային պարկը» կարող է դառնալ կենսաբազմազանության պահպանության օրինակելի ծրագիր ոչ միայն տարածաշրջանում, այլև հանքարդյունաբերության միջազգային պրակտիկայում:

Կարդացեք նաև

«Ջերմուկ ազգային պարկի» ծրագրի իրագործման մեխանիզմները ներկայացրեց բրիտանական Treweek Environmental Consultants (TEC) բնապահպանական խորհրդատվական ընկերության կենսաբազմազանության կառավարման փորձագետ, Զերմուկ ազգային պարկի ծրագրի համակարգող Ռամազ Գոխելաշվիլին:

Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի (հիմն. 2005թ) բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Տորոնտոյի ֆոնդային բորսայում (TXS:LYD) ցուցակված Լիդիան Ինթերնեյշնլ ԲԲԸ-ին։ Ընկերության  ինստիտուցիոնալ բաժնետերերի շարքում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ): Լիդիան Արմենիայի առաջնային ծրագիրն է Ամուլսարի ոսկու հանքավայրը, որը ընկերությունը պարտավորվել է կառուցել և շահագործել հանքարդյունաբերության լավագույն փորձի համաձայն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս