Հալեպն սպասում է Սիրիայի կառավարական բանակի կողմից ողջ քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին լուրերին, հայտնում է Euronews-ը։
Վ. Սարգսյանի խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման համակարգի շրջանակներում կապահովվի ՀՀ պաշտպանության ժամանակ զիծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին ՀՀ օրենքի կիրառումը և օրենսդրական կարգավորումների միասնականությունը։
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ հստակ սահմանվել է նաև պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը 14 օրվա ընթացքում վերադարձնելու սպառողի իրավունքը: Համաձայն փոփոխության` սպառողն իրավունք ունի վերադարձնելու կամ փոխարինելու պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով այն վաճառողի մոտ, որից ձեռք է բերել ապրանքը, կամ վաճառողի կողմից հայտարարված այլ վայրում:
Միկրոավտոբուսային հ.69 երթուղու ուղևորները կարող են օգտվել երթուղու ուղեգիծն ամբողջությամբ կրկնող ավտոբուսային հ.հ.8, 26, 53, 63 երթուղիների ծառայությունից։
ԴԱԻՇ-ի զինյալները ոչնչացրել են Թուրքիայի զինված ուժերին պատկանող՝ գերմանական արտադրության Leopard 2A4 տանկը։
Թուրքիայի Վան նահանգում երեքշաբթի տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է թուրքական «Միլլիեթ» թերթը։
Դեկտեմբերի 9-ին Այգեկ գյուղի մի բնակչուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում տվեց, որ Վաղարշապատի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Հ. Ավետիսյանն իրեն «Փարոս» ծրագրում ընդգրկելու համար նոյեմբերի 29-ին պահանջել է կաշառք՝ մեկ ամսվա նպաստի չափով՝ սպառնալով, որ գումարը չտալու ղեպքում կզրկի «Փարոս»-ից։
Երեկ գիշեր տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է արևելյան Հալեպը:
Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին։
Ադրբեջան կատարած այցի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին երեկ հանդիպել է ինչպես Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի, այնպես էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 10.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի միջնակարգ դպրոից կաթսայատան տանիքը:
Ավազակային հարձակում վերելակում:
Դրոնը նկարահանել Է Հալեպի պատմական միջնաբերդի շուրջն ընկած տարածքներն այն բանից հետո, երբ դրանք զինյալներից ազատագրվել են կառավարական զորքերի կողմից:
«Այս ամբողջ գործընթացը ոչ թե հակամարտության հանգուցալուծմանն է տանում, այլ Հալեպի ազատագրումով թևակոխում ենք հակամարտության հաջորդ շրջափուլ: Այնպես, որ Հալեպի ազատագրումը կնպաստի նրան, որ մենք կունենանք այլ իրողություն, մի քիչ ավելի լավ դիրքերից հանդես եկող սիրիական վարչակարգ, որը կատարում է իր խոստումը և ազատագրում է կարևոր մարզկենտրոնները: Եթե դրանից հետո շարունակական հաջող գործողություններ արձանագրվեն վարչակազմի կողմից, ապա դա կխոսի նախագահ Բաշար ալ Ասադի դիրքերի կայունության և ամրապնդման մասին»,- ասաց Սարգիս Գրիգորյանը` ընդգծելով, որ դա հնարավորություն կտա նախագահին հակամարտության հետագա փուլերում էլ ավելի վստահ դիրքերից հանդես գալ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության միջազգային-իրավական հարցերով բանաձևը։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հագուստի աշխարհ» խանութ-սրահի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն:
Արևելյան Հալեպում 1 օրում 375 զինյալ է վայր դրել զենքը, նրանք գնացել են քաղաքի արևմտյան շրջաններ, որոնք վերահսկում է Սիրիայի կառավարական բանակը։
Ժամը 08։20-ի սահմաններում «Առինջ Մոլ» տանող ճանապարհին Hyundai մակնիշի 0424 Տ համարանիշի մարդատար ավտոբուսի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանն ու հայտնվել ճանապարհի կողմնակում։
2016թ. ռեկորդային էր ողջ աշխարհում ազատազրկված լրագրողների թվաքանակով, ասվում է Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի հետազոտության մեջ։
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հնարավոր է համարում նախկին Խորհրդային Միության սահմաններում նոր Միութենական պետության ստեղծումը։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը զբոսաշրջության ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է Հայաստանի մրցակցային առավելությունը կառուցել արտաքին աշխարհի դրական ազդակների հիման վրա: Նախագահը որպես օրինակ նշել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան և Արենիում հնագետների կողմից աշխարհի հնագույն ոտնամանը և դրանց միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներով լայնորեն անդրադառնալու փաստը: Այս մասին նա խոսել է Ջերմուկ կատարած այցի ընթացքում անցկացված խորհրդակցության ժամանակ:
1977 թ. ծնված Վարդանուշ Գ.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել էր, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 35.000 դրամ:
Այսօր սկսվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցը Ադրբեջան, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Դեկտեմբերի 13-ին, ժամը 02.24-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղու «Վիլլա Գարի» խանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերագույն ռադայի իրավապահ գործունեության օրենսդրական ապահովման հարցերով կոմիտեն կքննարկի Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնից հեռացնելու մասին վճռի նախագիծը։
Հանրապետական Միթ Ռոմնին դեկտեմբերի 12-ին հանդես է եկել հայտարարությամբ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի դիտարկում իր թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում։
Lufthansa-ի ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Հյուսթոնից Ֆրանֆուրտ, արտակարգ վայրէջք է կատարել Նյու Յորքի «Քեննեդի» օդանավակայանում պայթուցիկ սարքի մասին տեղեկությունների պատճառով։
Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները կանխել են արգելված իրերի խմբաքանակի ներթափանցման փորձը: Ներնետման փորձ կատարող քաղաքացիները, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակիցներին, դիմել են փախուստի:
Սիրիական բանակն ու աշխարհազորայինների ջոկատները ձեռնամուխ են եղել արևելյան Հալեպում ձեռնամուխ է եղել ապստամբների վերջին հենակետի մաքրմանը, RIA Novosti-ին հայտնել է աղբյուրը, որը մոտ է կանգնած ռազմական գործողություններին։
Ինչ վերաբերում է հայկական երկու անօդաչու թռչող սարք /ԱԹՍ/ խոցելու մասին ադրբեջանական ագիտպրոպի կողմից երեկ տարածված տեղեկությանը, ապա դա ոչ այլ ինչ է, քան իրականությանը չհամապատասխանող շարքային քարոզչություն: