Բաժիններ՝

Հայաստանի ռուսական ռազմակայանում դիպուկահարների դաշտային հավաքներ են սկսվել

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային  զորավարժարանում սկսվել են հրաձգային եւ հետախուզական ստորաբաժանումների դիպուկահարների դաշտային հավաքները, որոնց մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ:

Դիպուկահարների  պատրաստումը կավարտվի   «Դիպուկահարի սահմանագիծ» համաբանակային մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար մրցումների անցկացմամբ եւ թեկնածուների ընտրությամբ:

Մասնագետ-դիպուկահարներ պատրաստելիս ծովի մակերեւույթից 1,5 հազար մետր բարձրության վրա ձմեռային «Էքստրեմալ» պայմաններում առանձնահատուկ ուշադրություն Է նվիրվում օպտիկական, մեխանիկական եւ գիշերային նշանառությունների ճշտման հիմունքներին՝ սառնամանիքի եւ բարձրլեռնային նոսրացած մթնոլորտային ճնշման ժամանակ ուղղումներ մտցնելիս, տարբեր ռելիեֆային պայմաններում դիրքեր ընտրելիս,  ինչպես նաեւ առձեռն միջոցների օգտագործմամբ քողարկման կանոններին:

«Մասնագիտացված թիրախային դաշտում կանցկացվեն ավելի քան 200 ժամ պարապմունքներ, այդ թվում՝ հրաձգությունների ավելի քան 30 տոկոսն օրվա գիշերային ժամերին՝ Դրագունովի դիպուկազարկ հրացանների եւ «Վինտորեզ» դիպուկազարկ հատուկ հրացանի կիրառմամբ»,- նշել են մամուլի ծառայությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս