«Պետք է բոլորին պարզ լինի, որ ցանկացած այլ որոշում, ԼՂՀ անկախությունից բացի, կնշանակի հարյուր տարի առաջվա ողբերգության կրկնություն, ինչը հայ ժողովուրդն ուղղակի չի հանդուրժելու ոչ մի դեպքում, և Բաքուն ուղղակի բախվելու է աշխարհի բազմամիլիոն հայության կողմից միահամուռ ցասմանը և արժանանալու է անխուսափելի պատժին»:
Հոկտեմբերի 16-20-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած SIAL սննդի միջազգային ցուցահանդեսում հայկական «Նոյան Եվրոթերմ» ՓԲ ընկերությունն ընտրվել է սննդի ոլորտում տարվա ամենանորարար ընկերությունների շարքում։
2016 թվականի սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատարձը Հայաստանում կազմել է 184 հազար 992 դրամ, իսկ հունվար-սեպտեմբերին՝ միջինում 185 հազար 270 դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին նշել է, որ ԼՂՀ Նախագահի հետ նոր առաջարկներ չեն քննարկվել:
«Ավելի շատ իրավիճակային, տակտիկական փաստաթուղթ է, որով փորձում են մի քանի կետերի վրա որոշակի դեկլարացիաներ անել։ Նաև փորձում են քայլեր անել հասարակության և կառավարության որոշակի անջրպետի լուծման ուղղությամբ։ Այնտեղ չեմ տեսնում լուրջ բարեփոխումների ենթակա քայլեր»։
Սպասվում էր, որ սեպտեմբերի 21-ին ընդառաջ՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ, Սերժ Սարգսյանը կհայտարարի համաներում: Հատկապես «Սասնա ծռեր» խմբի անդամների ձերբակալությունների ֆոնին այդ հարցը լրջորեն քննարկվում էր հանրության կողմից և մասնագիտական շրջանակներում: Անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն պաշտոնական աղբյուրները համաներման մասին համառորեն լռում են:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է Սիրիայում առկա իրավիճակը:
Յուրաքանչյուր քրիստոնյայի պարտքն է հաճախել եկեղեցի, հատկապես կիրակի և տոն օրերին՝ մասնակցելու Ս. Պատարագի արարողությանը:
«Նոր Մոսկվա» թաղամասում ՀՀ երկու քաղաքացիների սպանության մեջ ռուսաստանյան իրավապահ մարմինները կասկածում են ծագումով Հայաստանի այլ քաղաքացիների:
Արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ 60-ից բարձր տարիքի կալանավորների թիվը գերազանցել է կալանավորների ընդհանուր թվաքանակի 10 տոկոսը: Նրանք կատարում են Կորեայի Հանրապետությունում գրանցվող բոլոր հանցագործությունների մոտավորապես 9 տոկոսը։
Վերոնայում հոկտեմբերի 20-21-ը կայացավ Եվրասիական տնտեսական 5-րդ ֆորումը, որը կազմակերպվել էր «Ճանաչենք Եվրասիան» իտալական ասոցիացիայի և «Ռոսկոնգրես» հիմնադրամի կողմից` Վերոնայի քաղաքային իշխանությունների հովանու ներքո: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Յունիբանկ» ընկերության հիմնադրման 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Հայաստանի սպառողական շուկայում պահպանվել է բենզինի գնի նվազումը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ամենշաբաթյա մոնիթորինգի արդյունքում արձանագրել է, որ այս շաբաթ եւս բենզինի գինը չի ավելացել:
Բրիտանական iTV հեռուստաընկերությունը եկամուտների կրճատմամբ պայմանավորված աշխատանքից ազատում է 120 աշխատակիցների:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հոկտեմբերի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալներ է հանձնել ավստրիահայ կոմպոզիտոր Վիգ Ցարթմանին (Վիգեն Կզարթմյան) և դաշնակահարուհի Նարե Արղամանյանին:
Հոկտեմբերի 11-ին ընկերությունը հայտարարել էր Galaxy Note 7 սմարթֆոնների արտադրությունը դադարեցնելու մասին, ինչը պայմանավորված էր մարտկոցների հետ կապված խնդիրներով, որոնք կարող են ինքնաբերաբար պայթել։
WikiLeaks կազմակերպությունը հրապարակել է ԱՄՆ-ում դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստի նոր նամակները:
Խորվաթիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:
Սպիտակ տան պաշտոնական լուսանկարիչ Փիթ Սոուզան վավերագրել է ԱՄՆ նախագահի պաշտոնավարման ամենավառ պահերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 20-24-ը անցկացված՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին: Համաժողովին մասնակցել են, ընդհանուր առմամբ, աշխարհի 31 երկրից շուրջ 140 խմբագիր և լրագրող:
Սահամամերձ Տավուշի և Պառավաքարի «Արմաթ» լաբորատորիաները ստեղծվել են One Armenia-ի նախաձեռնած հանգանակության շնորհիվ: One Armenia-ն ծրագրում է ևս 3 լաբորատորիա հիմնել Ալավերդիում, Տաշիրում և Նոյեմբերյանում: Արշավին միանալու համար այցելեք https://onearmenia.org/campaign/
Այսօր շատերն են անքնությամբ տառապում, իսկ քնի պակասն ազդում է առողջության վրա։ Վատ քնի առավել տարածված պատճառները սրթեսը, դեպրեսիան և անհանգստությունն են։
Football365.com-ը կանգնել է 5 ֆուտբոլիստներից բաղկացած ցանկ, որտեղ ներառել է բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր ընտրել են իրենց համար սխալ ակումբ: Այս ցանկը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղն ուրախ է հայտարարել, որ ուսուցիչների վերապատրաստման 2016թ.-ի ծրագրի շրջանակում Հայաստանում կհյուրընկալի Սքոթ Թորնբըրիին, ով ուսուցիչներ վերապատրաստող անվանի և հանրաճանաչ մասնագետ է, գրող և բանախոս: Վերջինս նոյեմբերի 18-ից 20-ը զրույցներ և վերապատրաստման սեսիաներ կվարի Հայաստանում անգլերեն դասավանդողների համար:
«Ես պատահական մարդ չեմ ու նման հայտարարություն եմ անում. չի կարելի դա առանց արձագանքի թողնել։ Ես ասում եմ, որ պատրաստ եմ պատասխանատվություն կրել, եթե զրպարտում եմ»,- նշեց նա։
«Ապրիլյան պատերազմը մեզ արթնացրեց։ Հիմա մեր հասարակությունն ու քաղաքական վերնախավը բավականին արթուն վիճակում է։ Մարդիկ տեսան, որ պատերազմի հնարավորությունը բավականին մեծ է, և մարդկանց աչքն արդեն վախեցած է։ Նախկինում, երբ Ադրբեջանն ակտիվ էր խոսում, ասում էին՝ Ադրբեջանն է, դե խոսում է, էլի, մեկ է՝ ոչինչ չի լինելու, ոնց հանգիստ ապրել ենք, այդպես էլ կշարունակենք ապրել… Չի լինելու նման բան. մենք պետք է ինքնախաբեության թմբիրից դուրս գանք»։
Հենրիխ Մխիթարյանը կրկին չի հայտնվում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում: Ո՞րն է սրա պատճառը՝ ոչ ոք չի հասկանում:
Որևէ մեկին չեմ ցանկանա վիրավորել, բայց և՛ Ռուսաստանը, առավել ևս՝ Հայաստանը նորաձևության ոլորտի առաջատարներ լինելուց չափազանց հեռու են:
ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանում հոգևորականների համար ստեղծվել է հատուկ համազգեստ։ Ինչպես հայտնում է ТASS-ը, համազգեստը ներկայացվել է զինվորական հոգևորականության համագումարի ժամանակ։