ՄԽ համանախագահներն Արցախի Նախագահի հետ քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին նշել է, որ ԼՂՀ Նախագահի հետ նոր առաջարկներ չեն քննարկվել: «Մեր առաջարկությունները նոր չեն, դրանք սեղանին են և շարունակվում են քննարկվել: Երեկ այս թեմայով խոսել ենք Բաքվում, շատ մանրամասն քննարկում է եղել: Այսօր Ստեփանակերտում խոսել ենք տիրող վիճակի և ռազմական իրադրության մասին:

Բակո Սահակյանը ներկայացրել է տեղի ունեցած և սպասվող փոփոխությունների մասին»,- ասել է Պոպովը և հավելել, որ Արցախի Նախագահի հետ քննարկել են հակամարտության խաղաղ կարգավորման թեման:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, ի պատասխան ադրբեջանական զինուժի կողմից օրերս ձեռնարկված դիվերսիոն գործողության և շփման գծում տարբեր զինատեսակներից կատարվող խախտումների վերաբերյալ մեկնաբանությանը, նշել է, որ Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ այդ հարցերը կքննարկեն նրա հետ:

Խոսելով շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին՝ Պոպովը նշել է, որ հարցն այս պահին դեռևս մշակվում է: Անդրադառնալով հոկտեմբերի 14­ին Երևանում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիան կարող է դրական դեր ունենալ, Պոպովը մասնավորապես նշել է. «Կարծում եմ՝ Լավրովը նկատի է ունեցել 2009թ­-ին Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվածարձանագրությունները, որոնք վավերացման և փակ սահմանների վերաբացման արդյունքում, կարող են դրական ազդեցություն ունենալ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում»:

Տեսանյութեր

Լրահոս